Էկոլոգիական վտանգի լուծում տեղական արտադրողից

window.dataLayer = window.dataLayer || []; function gtag(){dataLayer.push(arguments);} gtag(‘js’, new Date()); gtag(‘config’, ‘UA-115564682-1’);

«Բիոմիներալ» ՍՊԸ֊ի արտադրանքն անվնաս է բնության, մարդկանց և կենդանիների համար։

Անասնաբուծական և թռչնաբուծական խոշոր արտադրությունները լուրջ Էկոլոգիական վտանգ են ներկայացնում։ Նրանց կողմից արտանետած գազերն և այլ թափոնները կեղտոտում են շրջակա միջավայրը և մթնոլորտը:
Վտանգավոր գազերի (մեթան և ամիակ) կոնցենտրացիան այնքան բարձր է, որ օդափոխման համակարգի խափանման դեպքում, կենդանիները սատկում են, իսկ ֆերմաների աշխատակիցների մոտ հաճախակի թունավորման դեպքեր են գրանցվում:
Հայտնի է, որ խոզերի և թռչունների արտաթորանքները շատ վտանգավոր են բուսականության և շրջակա միջավայրի համար, այդ պատճառով դրանք որպես պարարտանյութ օգտագործելուց առաջ, ենթարկում են երկարատև մշակման:

Առաջարկում ենք խոզերի, նապաստակների, ոչխարների և թռչունների պահման նոր եղանակ, որի կիրառման դեպքում;

  • վերանում է կենդանիների և թռչունների արտաթորանքների հեռացման անհրաժեշտությունը;
  • ամբողջովին հոտազրկում տարացքը;
  • վերանում է տարածքի տաքացման անհրաժեշտությունը;
  • վերանում է տարածքի ախտահանման աշխատանքների անհրաժեշտությունը;
  • կտրուկ պակասում է աշխատուժի քանակը:

Պատրաստուկում օգտագործվող մանրէները անվնաս են շրջակա միջավայրի, մարդկանց, կենդանիների, թռչունների համար:

Մեր տեխնոլոգիան էկոլոգիապես անվտանգ է և օգտագործելով փայտանյութային և ծղոտային թափոնները, հանդիսանում է անմնացորդ տեխնոլոգիա: Այն նաև տարբերվում է հայտնի տեխնոլոգիաներից արժեքի կտրուկ իջեցմամբ և պրոցեսի հեշտությամբ:

Գոյություն ունեցող կենսապատրաստուկները, որոնք կիրառվում են կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, ունեն ստացման և պահպանման բարդ պայմաններ, որը ուղղակիորեն ազդում է պատրաստուկի ակտիվության և պահպանման ժամկետի վրա:

Մեր պատրաստուկներում մանրէները իմոբիլիզացված են բնական- մոդիֆիկացված ադսորբենտների վրա (ցեոլիտներ, դիատոմիտներ, կավեր և այլն), որի արդյունքում պատրաստուկները ունեն բաձր ակտիվություն և նորմալ պայմաններում պահպանման երկար ժամկետ (2 և ավելի տարի): Ադսորբենտների խարնուրդի ստացման և մոդիֆիկացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ընդլայնել մանրէների տեսկանին, որոնց համար սորբենտը հանդիսանում է պահպանող միջավայր:

Բնական մոդիֆիկացված կոմպոզիտների վրա մանրէների իմաբիլիզացման եղանակը պարզ և հեշտ մեթոդ է և պահանջում ցածր ջերմաստիճաններ և վակուումային չորացում (լեոֆիլիզացում), արդյունքում մեր պատրաստուկները ունեն ցածր ինքնարժեք, բարձր ակտիվություն և նորմալ պայմաններում երկարատև պահպանման ժամկետ:

Կիսվի՜ր, աշխարհի հետ։