Անասնաբուծական և թռչնաբուծական խոշոր արտադրությունները լուրջ Էկոլոգիական
վտանգ են ներկայացնում, նրանց կողմից արտանետած գազերն և այլ թափոնները կեղտոտում են շրջակա միջավայրը և մթնոլորտը: Վտանգավոր գազերի (մեթան և ամիակ) կոնցենտրացիան
այնքան բարցր է, որ օդափոխման համակարգի խափանման դեպքում, կենդանիները սատկում են, իսկ ֆերմաների աշխատակիցների մոտ հաճախակի թունավորման դեպքեր են գրանցվում:
Հայտնի է, որ խոզերի և թռչունների արտաթորանքները շատ վտանգավոր են բուսականության
և շրջակա միջավայրի համար, այդ պատճառով դրանք որպես պարարտանյութ օգտագործելուց առաջ, ենթարկում են երկարատև մշակման:
Այսպիսով ներկայացվող նոր տեխնոլոգիան էկոլոգիապես անվտանգ է և առաջարկում է
օգտագործել փայտանյութային և ծղոտային թափոնները և հանդիսանում է անմնացորդ տեխնոլոգիա:
Ներկայացվող տեխնոլոգիան տարբերվում է հայտնի տեխնոլոգիաներից արժեքի կտրուկ իջեցմամբ և պրոցեսի հեշտությամբ: Պատրաստուկում օգտագործվող մանրէները անվնաս են շրջակա միջավայրի, մարդկանց, կենդանիների, թռչունների համար:
Գոյություն ունեցող կենսապատրաստուկները, որոնք կիրառվում են կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, ունեն ստացման և պահպանման բարդ պայմաններ, որը ուղղակիորեն ազդում է պատրաստուկի ակտիվության և պահպանման ժամկետի վրա:
Մեր պատրաստուկներում մանրէները իմոբիլիզացված են բնական- մոդիֆիկացված
ադսորբենտների վրա (ցեոլիտներ, դիատոմիտներ, կավեր և այլն), որի արդյունքում պատրաստուկները ունեն բաձր ակտիվություն և նորմալ պայմաններում պահպանման երկար ժամկետ (2 և ավելի տարի):
Ադսորբենտների խառնուրդի ստացման և մոդիֆիկացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ընդլայնել մանրէների տեսկանին, որոնց համար ադսորբենտը հանդիսանում է պահպանող միջավայր:
Մեր կողմից առաջարկվող նոր տեխնոլոգիան մեծ տարածում է ստացել խոզաբուծական և թռչնաբուծական տնտեսությունների շրջանում:
Նշենք տեխնոլոգիայի մանրամասները;
— վերանում է կենդանիների և թռչունների արտաթորանքների հեռացման անհրաժեշտությունը;
-ամբողջովին հոտազրկում է տարացքը;
-վերանում է տարածքի տաքացման անհրաժեշտությունը;
-վերանում է տարածքի ախտահանման աշխատանքների անհրաժեշտությունը;
-կտրուկ պակասում է աշխատուժի քանակը:
Ինչպես վերը նշվեց՝ մանրէները կենսագործունեության ընթացքում վերացնում են արտաթորանքները, վերջիններիս տհաճ հոտերը և անջատում են ջերմություն:
Անջատված ջերմությունը թեփի խառնուրդի մեջ ըստ խորության ունի զգալի ցուցանիշներ;
— մակերեսից 2-5սմ խորության վրա՝ 25-30С0;
— մակերեսից 20-25սմ խորության վրա՝ 40-45С0;
— մակերեսից 35-45սմ խորության վրա՝ 45-55С0;
— չեզոքացնում է տարածքի վտանգավոր գազերը (ամիակ,մեթան,ծծմբաջրածին և այլն),
վերջիններիս չեզոքացման հետևանքով բարելավում է կենդանիների մարսման
պրոցեսները, որով և մեծանում է կենդանիների օրաքաշի ավելացման չափը մոտ
1,2-1,4%:
— կրճատվում է կերի չափաբաժինը մոտ 2-2,5%:
— բարելավում է կենդանիների մսի օրգանոլեպտիկ հատկանիշները;
— կանխարգելվում է տարածքում ախտածին հիվանդաբեր միկրոօրգանիզմների բազմացումը և տարածումը;
— զգալիորեն պակասում է անտիբիոտիկների օգտագործման անհրաժեշտությունը;
— օգտագործված տակահողը հանդիսանում է օրգանական պարարտանյութ:
Տակահողի անհրաժեշտ հաստությունը հողից հատակի դեպքում 50-55սմ, բետոնի դեպքում 65-70սմ, առաջի 3-5 օրերից հետո, կենդանիների ոտքերի տակ տակահողի, հաստությունը 50-55սմ-ից դառնում է 30-35 սմ, անհրաժեշտ է տակահող (թեփ) ավելացնել մինչև նշված հաստությունը:
Տակահողի մակերեսի ամրացման դեպքում պահանջվում է փխրեցում և քանի որ կենդանիները արտաթորում են մի անկյունում, ապա անհրաժեշտ է արտաթորանքները տարածել ամբողջ մակերեսով և փխրեցնել:
Առաջարկվող տեխնոլոգիայի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով տակահողը երբեմն թրջվում է, (ջրի գոլորշիների կոնդենսացում, ջրի ծորակների անսարքություն, վատ օդափոխում, կենդանիների քանակի նորմերի խախտում 1կգ 0,03-0,04մ2), այդ դեպքում տակահողի վերին շերտը (10-15սմ) հեռացվում է չորացման նպատակով և տեղը ավելացվում է չոր (կամ նախապես չորացված) տակահող:
Տակահողը հարմար է չորացնել միջանցիկ քամու պայմաններում, արևի ուղղակի ճառագայթներից հեռու, չոր տակահողի ավելացման ժամանակ կենսաբանական պատրաստուկի ավելացման անհրաժեշտություն չկա:
Թռչնաֆերմաների համար օգտագործում են փայտի թեփ կամ փայտի թեփ + մանրեցրած ծղոտ (3:1), ոչ վանդակային — ազատ պահման դեպքում, տակահողը փռում են 10-15 սմ հաստության ամբողջ տարածքով, որի հետ խառնում են մեր պատրաստուկը 5մ2-ի համար մեկ կիլոգրամ և ջրով խոնավացնում են, (տակահողը խոնավեցնել և ոչ թե թրջել), անհրաժեշտ է խոնավությունը պահել 40-50%-ի չափով:
Վանդակային պահման դեպքում, ծղոտը փռվում է վանդակների տակ, որին խառնում են մեր պատրաստուկը և խոնավեցնում:
Երկու դեպքում էլ տհաճ հոտերը վերանում են 3-4 օրը, եթե հոտերը չեն վերացել ուրեմն խոնավությունը պակաս է:
Հավերի, հնդկահավերի և այլ արտաթորանքի վերամաշակման համար մենք ունենք պատրաստուկ, որը ավելացում է հավաքված և առանձնացված թափոններին և պերիոդիկ խառնվում է, որպեսզի վերամշակումը ընթանա հավասարաչափ: Հոտազրկում կատարվում է 2-3 օրը, իսկ պարարտանյութը պատրաստ է լինում 30-35-րդ օրը, կախված միջավայրի ջերմաստիճանից, 12-15C0 –ի դեպքում 30-35 օր, ավելի բարձրի դեպքում մինչև 25 օր: