Ընկերության հիմնական գործունեությունը կայանում է տարատեսակ միկրոկենսաբանական միջոցների մշակումը և արտադրությունը:
Բոլոր մշակումները հիմնված են ընկերության աշխատողների սեփական գաղափարների վրա, որոնք փորձարկվում են համապատասխան փորձարարական լաբորատորիաներում:
Ամբողջ գործընթացը՝ գաղափարից, արտադրման տեխնոլոգիայի մշակումից մինչև արտադրանքի հավատարմագրումը, իրականացվում է ընկերության աշխատակիցների կողմից` նրանց անմիջական մասնակցությամբ և վերահսկողությամբ:
Ընկերությունը հիմնադրող մասնագետներն ունեն ադսորբենտների և ակտիվ կենսաբանական հավելումների մշակման և արտադրության բազմամյա փորձ:
Ընկերությունն ունի հետևյալ ժամանակակից սարքավորումները՝
- Միկրոօրգանիզմների բազմացման համար:
- Փոփոխված բնական ադսորբենտների մշակման համար:
- Ադսորբենտների վրա միկրոօրգանիզմների իմոբիլիզացման համար:
- Կենսաբանական նյութերի ստացման և արտադրման համար: