Ընտանի կենդանիների և թռչունների՝ խոզեր, ոչխարներ, կովեր, նապաստակներ, հավեր, հնդկահավեր և այլի, պահման նոր ձև
Կենդանիներին և թռչուններին պահում են փայտի թեփի կամ մանրեցրած ծղոտի, կամ էլ նրանց խառնուրդի 50 – 60սմ հաստությամբ շերտի վրա (տակդիր), որին նախապես խառնվում է կենսաբանական պատրաստուկը:
Այս եղանակն ունի հետևյալ առավելությունները`
- կենդանիների արտաթորանքները չեն հեռացվում;
- միջավայրի տհաճ հոտերը վերանում են;
- նվազեցվում է կենդանիների պահման տարածքի ջեռուցման ծախսերը;
- ախտածին մանրէները և միջատները վերանում են;
Օգտագործվող մանրէները արտոնագրված են և անվնաս են շրջակա միջավայրի, կենդանիների, թռչունների և մարդու համար:
Կազմը — կենսաբանական պատրաստուկը պարունակում է ֆերմենտներ, մանրէներ, բնական հավելումներ:
Օգտագործման ձևը — 1կգ պատրաստուկը նախատեսված է 5մ2 համար:
Պահել երեխաներից և արևի ճառագայթներից հեռու, չոր տեղում:
Պատրաստուկը՝ ճիշտ օգտագործման դեպքում, աշխատում է 2 և ավելի տարի :