Անասնաբուծական և թռչնաբուծական խոշոր արտադրությունները լուրջ Էկոլոգիական

վտանգ են ներկայացնում, նրանց կողմից արտանետած գազերն և այլ թափոնները կեղտոտում են շրջակա միջավայրը և մթնոլորտը: Վտանգավոր գազերի (մեթան և ամիակ) կոնցենտրացիան

այնքան բարցր է, որ օդափոխման համակարգի խափանման դեպքում, կենդանիները սատկում են, իսկ ֆերմաների աշխատակիցների մոտ հաճախակի թունավորման դեպքեր են գրանցվում:

Հայտնի է, որ խոզերի և թռչունների արտաթորանքները շատ վտանգավոր են բուսականության

և շրջակա միջավայրի համար, այդ պատճառով դրանք որպես պարարտանյութ օգտագործելուց առաջ, ենթարկում են երկարատև մշակման:

Այսպիսով ներկայացվող նոր տեխնոլոգիան էկոլոգիապես անվտանգ է և առաջարկում է

օգտագործել  փայտանյութային և ծղոտային թափոնները և հանդիսանում է անմնացորդ տեխնոլոգիա:

Ներկայացվող տեխնոլոգիան տարբերվում է հայտնի տեխնոլոգիաներից արժեքի կտրուկ իջեցմամբ և պրոցեսի հեշտությամբ: Պատրաստուկում օգտագործվող մանրէները անվնաս են շրջակա միջավայրի, մարդկանց, կենդանիների, թռչունների համար:

Գոյություն ունեցող կենսապատրաստուկները, որոնք կիրառվում են կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, ունեն ստացման և պահպանման բարդ պայմաններ, որը ուղղակիորեն ազդում է պատրաստուկի ակտիվության և պահպանման ժամկետի վրա:

Մեր պատրաստուկներում մանրէները իմոբիլիզացված են բնական- մոդիֆիկացված

ադսորբենտների վրա (ցեոլիտներ, դիատոմիտներ, կավեր և այլն), որի արդյունքում պատրաստուկները ունեն բաձր ակտիվություն և նորմալ պայմաններում պահպանման երկար ժամկետ (2 և ավելի տարի):

Ադսորբենտների խառնուրդի ստացման և մոդիֆիկացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ընդլայնել մանրէների տեսկանին, որոնց համար ադսորբենտը հանդիսանում է պահպանող միջավայր:

Մեր կողմից առաջարկվող նոր տեխնոլոգիան մեծ տարածում է ստացել խոզաբուծական և թռչնաբուծական տնտեսությունների շրջանում:

Նշենք տեխնոլոգիայի մանրամասները;

— վերանում է կենդանիների և թռչունների արտաթորանքների հեռացման անհրաժեշտությունը;

-ամբողջովին հոտազրկում է տարացքը;

-վերանում է տարածքի տաքացման անհրաժեշտությունը;

-վերանում է տարածքի ախտահանման աշխատանքների անհրաժեշտությունը;

-կտրուկ պակասում է աշխատուժի քանակը:

Ինչպես վերը նշվեց՝ մանրէները կենսագործունեության ընթացքում վերացնում են արտաթորանքները, վերջիններիս տհաճ հոտերը և անջատում են ջերմություն:

Անջատված ջերմությունը թեփի խառնուրդի մեջ ըստ խորության ունի զգալի ցուցանիշներ;

— մակերեսից  2-5սմ խորության վրա՝ 25-30С0;

— մակերեսից  20-25սմ խորության վրա՝ 40-45С0;

— մակերեսից  35-45սմ խորության վրա՝ 45-55С0;

— չեզոքացնում է տարածքի վտանգավոր գազերը (ամիակ,մեթան,ծծմբաջրածին և այլն),

  վերջիններիս չեզոքացման հետևանքով բարելավում է կենդանիների մարսման

  պրոցեսները, որով և մեծանում է կենդանիների օրաքաշի ավելացման չափը մոտ

  1,2-1,4%:

— կրճատվում է կերի չափաբաժինը մոտ 2-2,5%:

— բարելավում է կենդանիների մսի օրգանոլեպտիկ հատկանիշները;

— կանխարգելվում է տարածքում ախտածին հիվանդաբեր միկրոօրգանիզմների բազմացումը և    տարածումը;

— զգալիորեն պակասում է անտիբիոտիկների օգտագործման անհրաժեշտությունը;

— օգտագործված տակահողը հանդիսանում է օրգանական պարարտանյութ:

Տակահողի անհրաժեշտ  հաստությունը հողից հատակի դեպքում 50-55սմ, բետոնի դեպքում  65-70սմ, առաջի 3-5 օրերից հետո, կենդանիների ոտքերի տակ տակահողի, հաստությունը 50-55սմ-ից  դառնում է 30-35 սմ, անհրաժեշտ է տակահող (թեփ) ավելացնել մինչև նշված հաստությունը:

Տակահողի մակերեսի ամրացման դեպքում պահանջվում է փխրեցում և քանի որ կենդանիները արտաթորում են մի անկյունում, ապա անհրաժեշտ է արտաթորանքները տարածել ամբողջ մակերեսով և փխրեցնել:

Առաջարկվող տեխնոլոգիայի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով տակահողը երբեմն թրջվում է, (ջրի գոլորշիների կոնդենսացում, ջրի ծորակների անսարքություն, վատ օդափոխում, կենդանիների քանակի նորմերի խախտում  1կգ 0,03-0,04մ2),  այդ դեպքում տակահողի վերին շերտը (10-15սմ) հեռացվում է չորացման նպատակով և տեղը ավելացվում է չոր (կամ նախապես չորացված) տակահող:

Տակահողը հարմար է չորացնել միջանցիկ քամու պայմաններում, արևի ուղղակի ճառագայթներից հեռու, չոր տակահողի ավելացման ժամանակ կենսաբանական պատրաստուկի ավելացման անհրաժեշտություն չկա:

Թռչնաֆերմաների համար օգտագործում են փայտի թեփ կամ փայտի թեփ + մանրեցրած ծղոտ (3:1), ոչ վանդակային — ազատ պահման դեպքում, տակահողը փռում են 10-15 սմ հաստության ամբողջ տարածքով, որի հետ խառնում են մեր պատրաստուկը 5մ2-ի համար մեկ կիլոգրամ և ջրով խոնավացնում են, (տակահողը խոնավեցնել և ոչ թե թրջել), անհրաժեշտ է խոնավությունը պահել 40-50%-ի չափով:

Վանդակային պահման դեպքում, ծղոտը փռվում է վանդակների տակ, որին խառնում են մեր պատրաստուկը և խոնավեցնում:

Երկու դեպքում էլ տհաճ հոտերը վերանում են 3-4 օրը, եթե հոտերը չեն վերացել ուրեմն խոնավությունը պակաս է:

Հավերի, հնդկահավերի և այլ արտաթորանքի վերամաշակման համար մենք ունենք պատրաստուկ, որը ավելացում է հավաքված և առանձնացված թափոններին և պերիոդիկ խառնվում է, որպեսզի վերամշակումը ընթանա հավասարաչափ: Հոտազրկում կատարվում է 2-3 օրը, իսկ պարարտանյութը պատրաստ է լինում 30-35-րդ օրը, կախված միջավայրի ջերմաստիճանից, 12-15C0 –ի դեպքում 30-35 օր, ավելի բարձրի դեպքում մինչև 25 օր:

Կիսվի՜ր, աշխարհի հետ։