Հիմնադրվել է 2013թ. Փետրվարին։

Ընկերության հիմնական գործունեությունը կայանում է տարատեսակ միկրոբիոլոգիական միջոցների և արտադրանքի մշակումը և արտադրությունը՝ անշարժացած ադսորբենտների վրա։

Բոլոր մշակումները հիմնված են ընկերության աշխատողների սեփական գաղափարների վրա, որոնք փորձարկվում են համապատասխան փորձարարական լաբորատորիաներում:

Ամբողջ գործընթացը՝ Գաղափարից, արտադրման տեխնոլոգիայի մշակումից մինչև արտադրանքի սերտիֆիկացման գործընթացը, իրականացվում է ընկերությանը աշխատակիցների կողմից` նրանց անմիջական մասնակցության կամ վերահսկողության ներքո:

Ընկերությունը հիմնադրվել է բնական հանքային հումքի հիման վրա ադսորբենտների մշակման և արատդրության բնագավառում երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից։

Ընկերությունը ունի հետևյալ ժամանակակից սարքավորումները․

  • միկրոօրգանիզմների մշակման համար,
  • Փոփոխված բնական կրիչների նախապատրաստման համար,
  • միկրոօրգանիզմների անշարժացումը բնական փոփոխված կրիչների հիման վրա,
  • Բիոլոգիական նյութերի խառման և ստադարտացման համար։
Կիսվի՜ր, աշխարհի հետ։